Բարելավեք Ձեր ճաշացանկը - Հայաստան

Բարելավեք Ձեր ճաշացանկը

Օպտիմալացրեք Ձեր ճաշացանկը

Անունների, նկարագրությունների և լուսանկարների տրամադրումը կարևոր է ավելի շատ հաճախորդներ գրավելու և Glovo հավելվածի որոնման արդյունքներում ավելի տեսանելի լինելու համար: Այն գործընկերներն, ովքեր նկարներ են ավելացրել, ունեցել են պատվերների 30% աճ:

Հաճախորդները խանութներն ընտրում են իրենց ուտեստների նկարագրությունների հիման վրա, քանի որ դրանք պարունակում են հետևյալ հիմնական տեղեկությունները՝

  • Բաղադրիչներ

  • Ապրանքների չափեր

  • Ալերգեններ

Ձեր ճաշացանկի թարմացումը կօգնի Ձեզ ավելի լավ ներկայանալ Հավելվածում: Glovo հավելվածում խանութների դասակարգման մասին ավելին իմանալու համար, հետևեք այս հղմանը

Ինչպես ստեղծել նկարագրություններ

  • Նկարագրություններով ապրանքները սովորաբար 8 անգամ ավելի հաճախ են պատվիրում, ինչը մեծացնում է Glovo հավելվածի որոնման արդյունքներում Ձեր ապրանքների հայտնվելու հավանականությունը:

  • Նկարագրությունները պետք է լինեն գրավիչ, տեղին (250 նիշից ոչ ավել) և նշված լինեն ապրանքների մեծամասնության վրա:

  • Իդեալում, պարունակեն ոչ ավել, քան 20 բառ, որոնք ուղղված կլինեն ապրանքի համի, բաղադրության, պատրաստման եղանակի կամ ծագման նկարագրությանը: Օրինակ՝ «տաք թևիկներ, տապակած հավ, Մեքսիկական տակո»

Պատասխանեք այս երեք հարցերին, որպեսզի Ձեր ուտեստները հնարավորինս լավագույն ձևով ներկայացվեն

  • Որո՞նք են հիմնական բաղադրիչները

    Ընդգծեք հիմնական բաղադրիչները՝ համոզվելով, որ Դուք նշում եք այն ամենը, ինչ ներառված է ուտեստի մեջ։ Հիշեք, որ «բազմահատիկ հաց և մեղր-մանանեխ սոուս» ավելի նկարագրական և գրավիչ է, քան պարզապես «հաց և սոուս»:

  • Ինչքա՞ն մեծ է Ձեր ուտեստը

    և քանի՞ միավոր է այն ներառում: Կարևոր է, որ Դուք նշեք անհրաժեշտ քանակները, որպեսզի օգնեք օգտատերին կատարել լավագույն ընտրություն։ Օգտագործեք հապավումներ քանակների, քաշի կամ չափերի համար: Օրինակ՝ «սփրինգ ռոլեր (3 միավոր), լիմոնադ (330 մլ), համբուրգեր (200 գ)»:

  • Առաջարկու՞մ եք առանց լակտոզայի/բուսական/վեգան/ցածր

    ածխաջրերվ ուտելիքների տարբերակներ: Մենք խորհուրդ ենք տալիս նշել արդյոք ապրանքներն առանց գլյուտենի են, բուսական են կամ առանց լակտոզայի են։ Սա հաճախորդներին ավելի կուրախացնի և հավանականությունը մեծ է, որ կընտրեն Ձեր ապրանքը: Օրինակ՝ vegan tofu poke bowl կամ առանց լակտոզայի բանան և ելակի սմուզի

Ձեր ճաշացանկը խմբագրելու համար մուտք գործեք Menu Manager՝ managers.glovoapp.com հղումով Նշում՝ Եթե ​​Menu Manager-ը դեռ հասանելի չէ Ձեր խանութի համար, խնդրում ենք ուղարկել մեզ հաղորդագրություն՝ սեղմելով

Պատվերներ հավելվածի «Պրոֆիլ» բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը: Խնդրում ենք պահանջել այս ճաշացանկի փոփոխությունները առնվազն 7 օր առաջ:

Սնունդը լուսանկարելու և առաքելու տասը խորհուրդներ և հնարքներ

Լուսանկարները ճաշատեսակները/ապրանքները շատ ավելի գրավիչ են դարձնում հաճախորդների համար: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերներով ապրանքները գնում են 3 անգամ ավելի հաճախ, քան առանց

պատկերների ապրանքները։ Ստորև ստուգեք մեր ուղեցույցները, թե ինչպես ներկայացնել Ձեր լուսանկարները՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար։

  • Ապրանքը պետք է զբաղեցնի լուսանկարի մոտ 60%-ից 70%-ը:

  • Համոզվեք, որ ճաշատեսակը ֆոկուսի մեջ է և լուսանկարը լավ որակի ունի՝ Կողմնորոշում՝ քառակուսի – Չափերը՝ 1000 x 1000 պիքսել – Ձևաչափ՝ JPG – Չափը՝ 1 ՄԲ-ից ցածր:

  • Պետք է լինի ապրանքի ճակատային մասի լուսանկար:

  • Լուսանկարը պետք է ցույց տա բաղադրիչների ճիշտ չափերը և համամասնությունները:

  • Մի ներառեք որևէ ապրանք կամ բաղադրիչ, որը չի մտնում այն ​​ուտեստի մեջ, որը մատուցելու եք:

  • Կոմբոների դեպքում ցույց տվեք կոմբո կազմող բոլոր բաղադրիչներն առանձին և կողք կողքի: Միայն այն ինչ ներառված է, ուրիշ ոչինչ!

  • Լուսանկարեք հնարավորինս իրատեսական և ներկայանալի:

  • Ձեր ճաշատեսակն աստղ է! Համոզվեք, որ հաճախորդների ուշադրությունը գրավի ճաշատեսակը, այլ ոչ թե ֆոնը։

  • Բաց, միագույն ֆոները լավագույնն են

  • Ցանկացած այլ տեսանելի բաղադրիչները, ինչպիսիք են խոհանոցները, այլ օբյեկտները, մարդիկ կամ ձեռքերն ափսեի մեջ, կշեղեն հաճախորդների ուշադրությունը սննդից:

Ինչպես լուսանկարներ վերբեռնել Ձեր բջջային սարքից

  • Մուտք գործեք Menu Manager՝ և լրացրեք դաշտերը Ձեր Glovo Գործընկերների մուտքային տվյալներով

  • Menu Manager-ում թերթեք Ձեր ճաշացանկը

  • Ընտրեք այն ապրանքը, որին ցանկանում եք նկարներ ավելացնել

  • Կբացվի պատուհան, որտեղ Դուք կկարողանաք խմբագրել ապրանքը

  • Վերբեռնեք նկար Ձեր լուսանկարներից կամ լուսանկարեք ճաշատեսակն այս պահին՝ Menu Manager-ում սեղմելով «Վերբեռնել պատկեր» կոճակը

  • Նկարները վերբեռնելուց հետո, սեղմեք «Պահպանել փոփոխությունները» կոճակը

  • Մի քանի վայրկյան հետո Ձեր ռեստորանի ճաշացանկում տեսեք նոր վերբեռնված նկարները!

Կարդացեք այս ուղեցույցը՝ Ձեր բջջայինով բարձրորակ լուսանկարներ նկարելու համար Նշում՝ Եթե Menu Manager-ը դեռ հասանելի չէ Ձեր խանութի համար, խնդրում ենք ուղարկել մեզ հաղորդագրություն՝ սեղմելով Պատվերներ հավելվածի Պրոֆիլ բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը՝ խնդրելով Ձեր ճաշացանկի փոփոխությունը: Խնդրում ենք ուղարկել Ձեր ճաշացանկի հարցումը առնվազն 7 օր առաջ, քանի որ դա մեր թիմի կողմից փոփոխություններ կատարելու առավելագույն ժամանակն է

Լավագույն վաճառվող ապրանքների կարևորությունը

Glovo-ում նկարագրություններով և նկարներով լավագույն վաճառվող ապրանքներ ունենալը Ձեր պատվերների քանակն ավելացնելու պայմաններից մեկն է:

Օգտատերը Ձեր ռեստորանում առաջինը տեսնում է լավագույն վաճառվող ապրանքները և եթե նրանք նկարներ և նկարագրություններ ունենան, դա կարող է բարձրացնել Ձեր խանութի արտադրողականությունը:

Նոր Menu Manager-ի միջոցով այժմ կարող եք ցանկացած պահի բարելավել Ձեր ճաշացանկը՝ ապրանքներ ստեղծելով, խմբագրելով կամ վերադասավորելով:

Դա արագ է և հեշտ!
Մուտք գործեք Ձեր մուտքային տվյալներով և սեղմեք Ձեր ճաշացանկում թվարկված յուրաքանչյուր լավագույն վաճառվող ապրանքը՝ նկարագրություններ ավելացնելու կամ խմբագրելու, ինչպես նաև նրանց համար նկար վերբեռնելու համար