
Այլ
Ապանքների բարձրորակ լուսանկարները շատ կարևոր են հաճախորդներին գրավելու և վաճառքը շատացնելու համար:
Այլ💡Գիտեի՞ք, որլուսանկարներով ապրանքները վաճառվում են երեք անգամ ավելի շատ:
Որպեսզի ձեր ուտեստները լավ տեսք ունենան Glovo-ում, մենք ստեղծել ենք այս ուղեցույցը, որը կօգնի ձեզ նկարել և վերբեռնել լուսանկարներ, որոնք կգրավեն հաճախորդներին պատվեր կատարելու համար:
Հետևեք սրան՝
Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ պետք է անեք և ինչ չպետք է անեք:
Ձեր ուտեստը պետք է լինի նկարի «աստղը»։
Նկարերը կտրատելիս համոզվեք, որ ուտեստն ամբողջությամբ տեսանելի է և կենտրոնում է:
Հաճախորդները գնահատում են, թե ինչպես է իրենց ուտեստը հասնում:
Եթե ցանկանում եք ցուցադրել ձեր փաթեթավորումը, համոզվեք, որ ապրանքը մնում է տեսանելի, փաթեթավորումը մաքուր է և ճշգրիտ արտացոլում է այն, ինչ կստանա հաճախորդը:
Տեղադրեք փաթեթավորումը մաքուր, հարթ մակերեսի վրա՝ լավագունորեն ներկայացնելու համար:
Ընտրեք ֆոն, որը որի հետ ուտեստը կունենա կոնտրաստ և ավելի լավ կերեվա։
Պարզ, հարթ ֆոնը նուրբ տեքստուրայով(օրինակ՝ փայտե սեղան) կարող է բարելավել նկարի տեսքը: Մի օգտագործեք թափանցիկ կամ գրադիենտայինֆոներ:
Նկարներըչպետք է պարունակենմարմնի որևէ մաս: Համոզվեք, որ ուտեստը դրված է սեղանի կամ այլ մակերեսի վրա:
Մի ավելացրեք տեքստ, ջրանշաններ, կոլաժներ կամ լոգոներ՝ պատկերները տեղավորվեն տարբեր ձևաչափերի մեջ: Ցանկացած կարևոր տեղեկություն պետք է ներառվի ուտեստի անվանման, նկարագրության կամ ակցիայի թեգի միջոցով:
🚨Հիշեք, որ ուտեստը պետք է լինի պատկերի կիզակետում:
Լավ լուսավորությունը կարևոր է, որպեսզի ուտեստները գրավիչ տեսք ունենան:
Հնարավորության դեպքում, օգտագործեք բնական լուսավորում, որպեսզի նկարեք սննդի իրական գույները և խուսափեք ֆլեշից, քանի որ այն կարող է ստեղծել կոշտ ստվերներ կամ աղավաղել գույները:
Հստակ, բարձրորակ նկարները բարելավում են ձեր ուտեստերի տեսքը հավելվածում:
Համոզվեք, որ նկարներըպարզ են, կենտրոնում են և համապատասխանում են չափի առաջարկվող պահանջներին:
Դիտեք այս տեսանյութը, որպեսզի սովորեք, թե ինչպես կարող եք նկարել և վերբեռնել ցնցող լուսանկարներ, որոնք ձեր ապրանքանիշը և վաճառքը կբերեն հաջորդ մակարդակի
Հետևելով այս ուղեցույցներին՝ կարող եք ստեղծել ապրանքի բարձրորակ լուսանկարներ, որոնք ձեր ուտեստներն կառանձնացնեն Glovo-ում, կգրավենավելի շատ հաճախորդներ և կբարելավենվաճառքը:
Հիշեք, որ նկարն արժե հազար բառ, հատկապես, երբ ցուցադրում եք համեղ ուտեստները:
Այլ
Այլ
Զարգացում