
Այլ
Եթե մթերային ապրանքների կամ մանրածախ առևտրային գործոպնեություն ծավալող գործընկեր եք, ապա այս հոդվածում իմացեք մեր Glovo հարթակներում սպասվող փոփոխությունների մասին:
Այլ⚠️ ԿԱՐԵՎՈՐ՝ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս բովանդակությունը կիրառելի է միայն Glovo-ի մթերային ապրանքներ և մանրածախ առևտրային գործունեություն ծավալող գործընկերների համար: Եթե ղեկավարում եք ռեստորան, այս հոդվածում կարդացեք հարթակի թարմացումների մասին, որոնք վերաբերում են Ձեզ:
Glovo-ում մենք պարտավորվում ենք շարունակաբար կատարելագործել գործիքներն ու ծառայությունները, որոնք տրամադրում ենք Ձեզ: Մեր հարթակներում ավելի արդյունավետ լուծումներ տրամադրելու համար մեզ անհրաժեշտ է որոշ ժամանակավոր փոփոխություններ կատարել, որոնք կարող են ազդել Ձեր փորձառության վրա:
Այս հոդվածում մենք կուրվագծենք այս փոփոխությունները և կտրամադրենք Ձեզ մանրամասն ուղեցույց, թե ինչպես սահուն հարմարվել դրանց:
Եթե ունեք ընթացիկ պատվեր, բայց գիտակցում եք, որ ոչ առկա ապրանք ունեք, ահա թե ինչ կարող եք անել՝
1️⃣ Զանգահարեք հաճախորդներին՝ այլընտրանքներ առաջարկելու համար, որոնք կարող եք տրամադրել:
Փոխարինեք/հեռացրեք/խմբագրեք ընթացիկ պատվերի ապրանքը՝ սեղմելով Պատվերներ հավեվածի «Խմբագրել» կոճակը:
3️⃣ Ապաակտիվացրեք ոչ առկա ապրանքները Ձեր Պատվերներ հավեվածի «Ապրանքներ» բաժնում՝ սեղմելով ապրանքի վրա այնուհետև՝ «Անջատել» կոճակը:
Եթե Ձեր հաճախորդը համաձայն չէ փոփոխություններին կամ պատվեր գինը ճիշտ չէ, ապա զանգահարեք մեր աջակցության թիմին +37443222085՝ պատվերը չեղարկելու համար:
⛔ Խնդրում ենք, մի ապավինեք առաքիչին՝ նման պատվերներ կատարելու համար, քանի որ նա չի կարողանա փոփոխել պատվերը հավելվածում:
Մենք նախատեսում ենք Ձեզ ավելի շատ ճկունություն տրամադրել՝ ընթացիկ պատվերները փոփոխելու հարցում, ուստի այս փոփոխությանը վերաբերվեք որպես ժամանակավոր լուծում: Շուտով Ձեզ կտեղեկացնենք նոր թարմացումների մասին:
Սկսած 27/01/2024-ից՝ հաշիվ-ապրանքագրերն այլևս հասանելի չեն լինի անմիջապես Պատվերներ հավեվածում: Հավելվածն ավելի անվտանգ դարձնելու համար մենք որոշել ենք անջատել այս հասանելիությունը: Բայց դա նշանակում է, որ Դուք դեռ կստանաք Ձեր հաշիվ-ապրանքագրերը էլեկտրոնային փոստով յուրաքանչյուր հաշվարկային ցիկլից հետո:
📝 Եթե ցանկանում եք փոխել էլ.փոստի հասցեն՝ Ձեր հաշիվ-ապրանքագրերն ստանալու համար, ապա գնացեք Manager Portal-ի «Հաշվի կարգավորումներ» բաժին և խմբագրեք «Հաշիվ-ապրանքագրերի կոնտակտային տվյալներ» ենթաբաժինը:
Ներկայումս մենք աշխատում ենք բարելավել Manager Portal-ը, որը գործիք է Ձեր բիզնեսը և դրա աճը կառավարելու համար: Խնդրում ենք համբերատար լինել մինչ մենք աշխատում ենք թարմացման վրա, և, ինչպես միշտ, մենք ձեզ հետ կապ կհաստատենք ցանկացած փոփոխության համար:
Պատվերներ հավեվածը GoDroid-ով փոխարինման պատճառով մենք պետք է կարգավորենք Ձեր աշխատանքային ժամերը՝ ապահովելու համա այն, որ Դուք ժամանակ ունենաք՝ Ձեր հաճախորդների վերջին պատվերները պատրաստելու համար:
Հաճախորդները կտեսնեն Ձեր խանութը բաց Glovo հավելվածում, մինչև Ձեր փաստացի փակման ժամանակից 30 րոպե առաջ, սա Ձեզ ժամանակ կտա պատրաստելու վերջին պատվերը: Համոզված եղեք, որ դա չի փոխում օրվա ընթացքում Ձեր սպասարկման ժամերի քանակը: Դա արտացոլվում է միայն հաճախորդի վրա:
Կարիք չկա ձեր ժամանակացույցում որևէ ճշգրտում կատարել, քանի որ մենք կհոգանք բոլոր փոփոխությունների մասին:
Մենք գիտակցում ենք, որ նոր փոփոխություններին հարմարվելը կարող է դժվար լինել, և պատրաստ ենք Ձեզ աջակցելու այս անցման ընթացքում: Մենք գնահատում ենք Ձեր համբերատարությունը և պատրաստվում ենք առաջիկա շաբաթների ընթացքում Ձեզ հետ կիսվել նոր թարմացումներով: Հետևե՛ք նոր զարգացումներին, որոնք, մեր համոզմամբ, էապես օգուտ կբերեն մեր ծառայությունների հետ Ձեր փոխգործակցությանը:
27/01/2024-ից հետո Manager Portal-ի«Պատվերի պատմություն» բաժնում չեք տեսնի այն լուսանկարները, որոնք տրամադրվել են հաճախորդների կողմից՝ որպես ապացույց իրենց պատվերի գումարի վերադարձը պահանջելու համար:
Մենք հասկանում ենք, որ հաճախորդի գումարի վերադարձի հիմքեր չիմանալը կարող է լրացուցիչ հարցեր առաջացնել: Այսպիսով, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ՝ Manager Portal-ի «Պատվերների պատմություն» բաժնում սեղմելով «Այս պատվեր հետ կապված օգնության կարիք ունեմ»՝ ցանկացած կասկած լուծելու համար:
Քանի որ մի քանի ամսից կտեղափոխվենք նոր պորտալ, ձեր Manager Portal«Մենյու» բաժնում կտեսնեք երկու փոփոխություն այս ժամանակահատվածում՝
1️⃣ Կարող եք ինքնուրույն թարմացնել գները և ապրանքների առկայությունը: Ահա թե ինչ պետք է անեք այս դեպքում՝
2️⃣ Ձեր կատալոգի այլ փոփոխությունների համար պետք է կապ հաստատեք մեր աջակցության թիմին:
Այլ
Այլ
Զարգացում