Օգնություն և ՀՏՀ - Հայաստան

Գոդրոյդ և սարքեր

Կախված այն սարքից, որն օգտագործում եք, ահա այն քայլերը, որոնք պետք է կատարեք՝

1. Sunmi սարք –> GoDroid հավելվածը կհայտնվի ավտոմատ կերպով: Դուք պետք է սեղմեք նոր հավելվածի վրա և մուտք կգործեք:

2. Այլ Android սարքեր –> GoDroid-ին անցնելու օրը կստանաք նամակ նոր մուտքի հասցեով Ձեր էլ. փոստին: Ներբեռնեք հավելվածը՝ հետևելով  այս հղմանը, սահմանեք գաղտնաբառ և մուտք գործեք հավելված:

 

📝 Ծանոթագրություն՝ Համոզվեք, որ Ձեր սարքում ունեք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել GoDroid հավելվածը: Օրինակ՝ կարող եք ջնջել Google Chrome հավելվածը՝ ընտրելով «Կարգավորումներ → Հավելված → Google Chrome → Ջնջել»։ 

 

3. Այլ ոչ Android սարքեր՝ GoDroid-ն աշխատում է միայն Android սարքի միջոցով, ուստի ներբեռնեք այն մինչև հավելվածի գործարկումը կամ կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ՝ Glovo Sunmi սարքն ստանալու համար:

 

Եթե ​​մուտքի հետ կապված որևէ խնդրի հանդիպեք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ այս հեռախոսահամարով +37443222085 կամ ձեր Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով, և նրանք կօգնեն Ձեզ:

Երբ մուտք գործեք GoDroid հավելված, դիտեք այս հոդվածը ՝ իմանալու համար, թե ինչպես օգտագործել այս հարթակը:

Հիշեք, որ Ձեր սարքում պետք է ունենաք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել GoDroid հավելվածը: Այն ստուգելուց և բավականաչափ հիշողության առկայության դեպում եթե հավելվածը դեռևս չկա, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ՝ զանգահարելով այս հեռախոսահամարով +37443222085 կամ ուղարկեք մեզ հաղորդագրություն Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Կարևոր է նշել Ձեր Glovo սարքի սերիական համարը, որը կգտնեք հետևի մասում՝ շտրիխ կոդի կողքին:

GoDroid հավելվածն ստեղծվել է հատուկ Android օգտատերերի համար՝ լավագույն հնարավորություններ և գործառույթներ ապահովելու համար: 

Եթե ​​չունեք Android սարք՝ GoDroid հավելվածն օգտագործելու համար, ապա կապ հաստատեք Ձեր հաշվի մենեջերի(Account manager) կամ մեր աջակցության թիմի հետ՝ Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Նրանք կուղղորդեն Ձեզ հասանելի այլընտրանքների միջոցով և կկազմակերպեն Glovo Sumni սարքի առաքում՝ նոր հավելվածին միանալու համար:

 

GoDroid-ին անցնելու օրը կստանաք նամակ ձեր նոր էլ. փոստի հասցեով մուտք գործելու համար: Սահմանեք գաղտնաբառ, որը կհիշեք, հակառակ դեպքում ձեզ հարկավոր է կրկին վերականգնել գաղտնաբառը:

Եթե չեք ստացել մուտքային տվյալներով էլ.նամակը կամ մոռացել եք դրանք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ այս հեռախոսահամարով +37443222085 կամ Ձեր Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով:

 

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու Ձեր Glovo Sunmi կամ GoDroid սարքը կարող է չաշխատել: Ահա թե ինչ կարող եք անել՝

  1. Համոզվեք, որ Ձեր սարքը միացված է WiFi ցանցին:
  2. Վերագործարկեք սարքը՝ միաժամանակ սեղմելով և պահելով միացման և ձայնի բարձրացման կոճակները, մինչև սարքն անջատվի: Այնուհետև ևս մեկ անգամ սեղմեք միացման կոճակը՝ սարքը միացնելու համար:
  3. Համոզվեք, որ ունեք հավելվածի վերջին տարբերակը:

Եթե դրանցից ոչ մեկը չի աշխատում, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ այս հեռախոսահամարով +37443222085 կամ Manager Portal-ի «Օգնություն» բաժին միջոցով:

Երբ GoDroid-ն օգտագործում եք Glovo Sunmi սարքից, Ձեզ հարկավոր չէ մուտք գործել կամ դուրս գալ հավելվածից: Եթե ​​Ձեր սարքն ինչ-ինչ պատճառներով չի աշխատում, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ այս հեռախոսահամարով +37443222085 կամ ուղարկել հաղորդագրությունManager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Մեր աջակցության թիմը Ձեզ կտրամադրի մուտքային տվյալներ մեկ այլ Android սարքից մուտք գործելու համար:

GoDroid հավելվածին անցնելու որոշումը մեր գործընկերների համար օպերացիոնալ արդյունավետությունն և օգտատիրոջ փորձառությունը բարելավելու մեր շարունակական նվիրվածության մի մասն է: Այս նոր հավելվածն ունի ավելի առաջադեմ տեխնոլոգիա, քան Պատվերներ հավեվածը, ինչն ավելի հեշտ և արդյունավետ է դարձնում Ձեր պատվերները կառավարելը:

GoDroid հավելվածը նախատեսված է ավելի ինտուիտիվ և օգտատիրոջ համար հարմար ինտերֆեյս ապահովելու վրա: Այն ներառում է մի քանի նոր գործառույթ, որոնց նպատակն է բարելավել Ձեր առօրյա գործունեությունը։ Քանի որ ցանկացած անցում դեպի նոր գործիք բարդ առաջադրանք է, ուստի մենք այն աստիճանաբար կիրականացնենք։ Համոզված եղեք, որ մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած թարմացման և փոփոխության մասին, քանի որ Ձեր անխափան ինտեգրումը նոր գործիք մեր առաջնահերթությունն է:

Ինչպես ցանկացած փոփոխության դեպքում, մենք գիտակցում ենք, որ նոր գործիքի անցումը կարող է բարդ լինել: Մենք պարտավորվում ենք հնարավորինս սահուն դարձնել այս գործընթացը և Ձեզ կողքին ենք ամեն քայլափոխի: Նոր համակարգում Ձեր անխափան ինտեգրման ապահովումը մեր առաջնահերթությունն է:

Երբ փորձեք մուտք գործել Պատվերներ հավեված GoDroid-ին անցնելու օրը, կտեսնեք բաններ, որը վերահղում է ձեզ օգտագործել GoDroid-ը: Այն բանից հետո, երբ մենք հասկանանք, որ Ձեր նոր հավելվածի հետ կապված գործառնական խնդիրներ չկան, Պատվերներ հավեվածն ավտոմատ կերպով կջնջվի ձեր սարքերից:

Եթե կասկածներ ունեք GoDroid հավելվածի օգտագործման վերաբերյալ, ապա կարդացեք այս հոդվածը [ADD A CORRECT LINK]՝ ավելին իմանալու համար: 

Այո, մենք ուրախ ենք հայտարարել, որ մշակում ենք ապրանքի նոր լուծում, որի նպատակն է բարձրացնել Glovo-ի հետ Ձեր բիզնեսի աճի արդյունավետությունը: Սա նշանակում է, որ ներկայիս Manager Portal-ը շուտով կթարմացվի: Մենք պարտավորվում ենք Ձեզ տեղյակ պահել բոլոր իրադարձությունների մասին և կտեղեկացնենք Ձեզ անցման մասին առնվազն 3 շաբաթ առաջ: Բացի այդ, մեր աջակցության թիմը պատրաստ կլինի օգնել Ձեզ այս փոփոխության ողջ ընթացքում և ապահովել անխափան անցում:

GoDroid-ն ունի ավելի շատ տեխնիկական հնարավորություններ՝ Glovo գործընկերների համար ավելի լավ փորձառություն ապահովելու համար: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք լրացուցիչ գործառույթներ, որոնք կարող են գործարկվել Ձեզ համար:

Միևնույն ժամանակ, ահա նոր գործառույթներ, որոնք GoDroid-ը կունենա անցման պահին՝

  • Առաջիկա պատվերներ՝ մենք ձեզ ցույց կտանք այն պատվերները, որոնք նախատեսված են առաքման առաջիկա 24 ժամվա ընթացքում: Օրինակ, եթե պատվերի համար դեռ առաքիչ չի նշանակվել կամ ձեր հաճախորդն առաքման համար ընտրում է կոնկրետ ժամանակ, ապա նման պատվերները կկարողանաք դիտել «Առաջիկա պատվերներ» բաժնում:

  • Առաքիչի քարտեզ՝ Դուք կկարողանաք տեսնել դեպի Ձեր խանութ առաքիչի ուղևորության փաստացի քարտեզը: Այս կերպ կարող եք ավելի լավ կանխատեսել նրա ժամանումը՝ երկար սպասման ժամանակից խուսափելու համար:

  • Հրաժարվել պատվերներից՝ կարող եք վերջապես չեղարկել պատվերները՝ առանց մեր աջակցության թիմի հետ կապ հաստատելու անհրաժեշտության:

Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես օգտագործել GoDroid հավելվածը, հասանելի են այս հոդվածում

Հավելվածն ավելի ապահով դարձնելու համար որոշել ենք հավելվածում ապաակտիվացնել հաշիվ-ապրանքագրերի հասանելիությունը, ուստի GoDroid անցումից հետո կստանաք ձեր հաշիվ-ապրանքագրերը միայն էլեկտրոնային փոստի միջոցով յուրաքանչյուր հաշվարկային ցիկլից հետո: Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք բարելավել Ձեր Manager Portal-ը և քննարկում ենք այնտեղ Ձեր հաշիվ-ապրանքագրերին հասանելիւթյուն տրամադրելու հնարավորությունը: Խնդրում ենք համբերատար լինել մինչ մենք աշխատում ենք թարմացման վրա, և, ինչպես միշտ, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք ցանկացած փոփոխության համար: