
Այլ
Եթե ռեստորանային գործունեություն ծավալող գործընկեր եք, այս հոդվածում կտեսնեք մեր Glovo հարթակներում սպասվող փոփոխությունների մասին ինֆորմացիա:
Այլ⚠️ ԿԱՐԵՎՈՐ՝ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս բովանդակությունը կիրառելի է միայն Glovo-ի ռեստորաննային գործունեություն ծավալող գործընկերների համար: Եթե մթերային կամ մանրածախ առևտրով զբաղվող գործընկեր եք, ապա այս հոդվածում կարդացեք հարթակի թարմացումների մասին, որոնք վերաբերում են Ձեզ:
Glovo-ում մենք պարտավորվում ենք շարունակաբար կատարելագործել գործիքներն ու ծառայությունները, որոնք տրամադրում ենք Ձեզ: Մեր հարթակների համար ապրանքի ավելի լավ լուծումներ տրամադրելու համար մեզ անհրաժեշտ է որոշ ժամանակավոր փոփոխություններ կատարել, որոնք կարող են ազդել Ձեր փորձառության վրա:
Այս հոդվածում մենք կուրվագծենք այս փոփոխությունները և կտրամադրենք Ձեզ մանրամասն ուղեցույց, թե ինչպես սահուն հարմարվել դրանց:
Սկսած 27/01/2024-ից՝ հաշիվ-ապրանքագրերն այլևս հասանելի չեն լինի անմիջապես Պատվերներ հավեվածում: Հավելվածն ավելի անվտանգ դարձնելու համար մենք որոշել ենք անջատել այս հասանելիությունը: Բայց դա նշանակում է, որ դուք դեռ կստանաք Ձեր հաշիվ-ապրանքագրերն էլեկտրոնային փոստով յուրաքանչյուր հաշվարկային ցիկլից հետո:
📝 Եթե ցանկանում եք փոխել էլ.փոստի հասցեն՝ Ձեր հաշիվ-ապրանքագրերն ստանալու համար, ապա գնացեք Manager Portal-ի «Հաշվի կարգավորումներ» բաժին և խմբագրեք «Հաշիվ-ապրանքագրերի կոնտակտային տվյալներ» ենթաբաժինը:
Ներկայումս մենք աշխատում ենք բարելավել Manager Portal-ը, որը գործիք է Ձեր բիզնեսը և դրա աճը կառավարելու համար: Խնդրում ենք համբերատար լինել մինչ մենք աշխատում ենք թարմացման վրա, և, ինչպես միշտ, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք ցանկացած փոփոխության համար:
Չթարմացված ապրանքները կամ գները կարող են հանգեցնել պատվերի չեղարկման: Քանի որ ապացուցված է, որ դա հաճախորդներին տրամադրած ամենավատ փորձառությունն է, Դուք պետք է առաջնահերթություն տաք դրանից խուսափելուն՝ հաճախորդների հետ դրական փորձառություն պահպանելու համար:
Մինչև հիմա, եթե ունեցել եք ընթացիկ պատվեր, բայց որոշ ապրանքներ առկա չեն եղել կամ ապրանքի գինը սխալ է եղել, դուք ունեցել եք երեք տարբերակ՝
Հիմա, սկսած 27/01/2024 և կախված Ձեր օգտագործած գործիքից, դուք պետք է ինքներդ կատարեք այդ փոփոխությունները: Կարող է լինել 2 սցենար՝
Ամենակարևորն այն է, որ Ձեր մենյուն թարմացված պահեք Manager Portal-ի «Մենյու» բաժնում:
Ահա այն բաները, որոնք կարող եք անել այնտեղ՝
✅ Խմբագրել ապրանքները՝ փոխելով անունը, նկարագիրը և լուսանկարը:
✅ Մշտապես ջնջել ոչ առկա ապրանքները:
✅ Փոխել ապրանքի գինը:
✅ Միացնել/անջատել ապրանքը:
✅ Ավելացնել/խմբագրել/ջնջել ապրանքների բաժինները:
✅ Ավելացնել/խմբագրել/ջնջել տարբերակները (հատկանիշները) ապրանքներից:
27/01/2024-ից հետո Manager Portal-ի«Պատվերի պատմություն» բաժնում չեք տեսնի այն լուսանկարները, որոնք տրամադրվել են հաճախորդների կողմից՝ որպես ապացույց իրենց պատվերի գումարի վերադարձը պահանջելու համար:
Մենք հասկանում ենք, որ հաճախորդի գումարի վերադարձի հիմքերը չիմանալը կարող է լրացուցիչ հարցեր առաջացնել: Այսպիսով, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ՝ Manager Portal-ի «Պատվերների պատմություն» բաժնում սեղմելով «Այս պատվեր հետ կապված օգնության կարիք ունեմ»՝ ցանկացած կասկած լուծելու համար:
GoDroid-ով Պատվերներ հավելվածի առաջիկա փոխարինման պատճառով մենք պետք է ճշգրտենք Ձեր աշխատանքային ժամերը, որպեսզի ժամանակ ունենաք պատրաստելու Ձեր հաճախորդների վերջին պատվերները:
Հաճախորդները կտեսնեն Ձեր բաց խանութը Glovo հավելվածում, մինչև Ձեր փաստացի փակման ժամանակից 30 րոպե առաջ, սա Ձեզ ժամանակ կտա պատրաստելու վերջին պատվերը: Համոզված եղեք, որ դա չի փոխում օրվա ընթացքում Ձեր սպասարկման ժամերի քանակը: Դա արտացոլվում է միայն հաճախորդի վրա:
Կարիք չկա Ձեր ժամանակացույցում որևէ ճշգրտում կատարել, քանի որ մենք կհոգանք բոլոր փոփոխությունների մասին:
Մենք գիտակցում ենք, որ նոր փոփոխություններին հարմարվելը կարող է դժվար լինել, և պատրաստ ենք Ձեզ աջակցելու այս անցման ընթացքում: Մենք գնահատում ենք Ձեր համբերատարությունը և պատրաստվում ենք առաջիկա շաբաթների ընթացքում Ձեզ հետ կիսվել նոր թարմացումներով: Հետևե՛ք նոր զարգացումներին, որոնք, մեր համոզմամբ, էապես օգուտ կբերեն մեր ծառայությունների հետ Ձեր փոխգործակցությանը:
Այլ
Այլ
Զարգացում