Ինչպես առավելագույնս օգտվել Ձեր Glovo ճաշացանկից - Հայաստան
 Back to news

Ինչպես առավելագույնս օգտվել Ձեր Glovo ճաշացանկից

Այլ
Գիտեի՞ք, որ նկարներով ապրանքները 7-8 անգամ ավելի հաճախ են գնում, քան առանց նկարների ապրանքները:

Հստակ, գրավիչ նկարագրություններ ներկայացնելը կարևոր է առաքում հավելվածում Ձեր խանութը խթանելու համար։ Ահա թե ինչու ենք մենք ցանկանում օգնել Ձեզ ստանալ հնարավոր լավագույն արդյունքներ: Նկարագրությունները պետք է պարունակեն ոչ ավել, քան 20 բառ, որոնք ուղղված կլինեն ապրանքի համին, բաղադրությանը, պատրաստման եղանակին կամ ծագմանը: Օրինակ՝ «կծու թևիկներ, տապակած հավ, Մեքսիկական տակոներ»

 

Պատասխանեք այս երեք հարցին, որպեսզի Ձեր ուտեստները ներկայացվեն հնարավորինս լավագույն ձևով!

Որո՞նք են հիմնական բաղադրիչները Ընդգծեք հիմնական բաղադրիչները՝ համոզվելով, որ նշում եք այն ամենը, ինչ ներառված է ուտեստի մեջ։ Հիշեք, որ «բազմահատիկ հաց և մեղր-մանանեխ սոուս» ավելի նկարագրական և գրավիչ է, քան պարզապես «հաց և սոուս»:

Ինչքա՞ն մեծ է Ձեր ուտեստը և քանի՞ միավոր է այն ներառում: Կարևոր է, որ Դուք նշեք անհրաժեշտ քանակները, որպեսզի օգնեք օգտատերերին լավագույն ընտրություն կատարել։ Օգտագործեք հապավումներ քանակների, քաշի կամ չափերի համար: Օրինակ՝ «սփրինգ ռոլեր (3 միավոր), լիմոնադ (330 մլ), համբուրգեր (200 գ)»:

Առաջարկու՞մ եք առանց լակտոզայի/բուսական/վեգան/ցածր ածխաջրերով ուտեստների տարբերակներ: Մենք խորհուրդ ենք տալիս նշել արդյոք ապրանքներն առանց գլյուտենի են, բուսական են կամ առանց լակտոզայի են։ Սա հաճախորդներին ավելի կուրախացնի և հավանականությունը մեծ է, որ կընտրեն Ձեր ապրանքը: Օրինակ՝ vegan tofu poke bowl կամ առանց լակտոզայի բանանով և ելակով սմուզի

 

Բարելավեք Ձեր ուտեստների նկարագրությունը՝ պատասխանելով չորս լրացուցիչ հարցերի:

Կարո՞ղ է արդյոք ապրանքը անահատական լինել:
Օրինակ՝ Ընտրեք հիմնական սպիտակուցը և հավելյալ բաղադրիչները:

Ինչպե՞ս է եփված ուտեստը:
Օրինակ՝ Շոգեխաշած ռավիոլի պատրաստված սեզոնային բանջարեղենով:

Նկարագրեք Ձեր ուտեստը!
Օրինակ՝ քաղցր հապալասի սոուս, խրթխրթան Պանկո ֆիլե, ցիտրուսային մրգերի համ, գույնը՝ Տրոպեա կարմիր սոխ։

Ի՞նչն է Ձեր ուտեստը դարձնում յուրահատուկ:
Բաց մի թողեք հաճախորդներին պատմելու հնարավորությունը, թե ինչն է Ձեր ուտեստը դարձնում յուրահատուկ: Օրինակ՝ իսպանական ավանդական տապաս, իտալա-ճապոնական ֆյուժնական ճաշատեսակներ:

 

Հիշեք, որ Ձեր ապրանքներին նկարներ ավելացնելը կօգնի Ձեր ճաշացանկն ավելի գրավիչ դարձնել

Մատուցումը շատ կարևոր է, երբ ընտրում եք, թե ինչ ուտել՝ գրավիչ լուսանկարներ ավելացնելը կօգնի զարգացնել Ձեր բիզնեսը: Լուսանկարներով ապրանքները պատվիրում են երեք անգամ ավելի հաճախ, քան առանց լուսանկարների ապրանքները:

Բացահայտեք սնունդը լուսանկարելու տասը խորհուրդներ և հնարքներ սննդի առաքման համար

You may be interested in...

Ինչո՞ւ են կարևոր ապրանքների մատչելի գները Glovo հարթակներում

Ո՞րն է «Առաքիչի սպասման ժամանակը, որից կարելի է խուսափել»:

Ավելի արագ առաքեք Ձեր պատվերները «Նշել որպես պատրաստ» կոճակի միջոցով