Ինչո՞ւ են կարևոր ապրանքների մատչելի գները Glovo հարթակներում - Հայաստան
 Back to news

Ինչո՞ւ են կարևոր ապրանքների մատչելի գները Glovo հարթակներում

Զարգացում

Գիտե՞ք, թե որքանով են ապրանքների գներն ազդում հաճախորդների վարքագծի և Glovo-ում ձեր վաճառքի վրա:

Մենք խորը հետազոտություն ենք կատարել մեր հարթակում գների մատչելիության վերաբերյալ, և կցանկանայինք կիսվել ձեզ հետ դրա արդյունքներով: 

Բարձր գների ռիսկերը 

1. Ձեր հեղինակությունը ռիսկի տակ է: 

Բարձր գները կխանգարեն հաճախորդներին ավելի հաճախ պատվիրել ձեր ռեստորանից: Հաշվի առեք, որ հաճախորդները հաճախ ծանոթ չեն սննդի առաքման հավելվածների բիզնես մոդելին: Այսպիսով, նրանք կմեղադրեն ձեր խանութին ոչ մատչելի գների համար։ 

2. Դուք կորցնում եք հավատարիմ հաճախորդներին:

Սա նաև խիստ կապված է հեղինակության հետ կապված ռիսկերի հետ: Վերջին գնաճով հաճախորդները դարձել են ավելի խնայող, ուստի նրանք կարող են կրճատել սննդի առաքման ծառայությունները իրենց բյուջեից։ Այս կերպ դուք կորցնում եք Glovo-ի հետ ձեր բիզնեսը զարգացնելու հնարավորությունը: 

3. Դուք կորցնում եք նոր հաճախորդներ

Միշտ աչքի են ընկնում ավելի էժան մրցակիցները: Glovo-ն ստեղծել է բարձր մրցակցային միջավայր տարբեր բիզնեսների համար, այդ իսկ պատճառով միշտ կան նմանատիպ խանութներ, որոնք կառաջարկեն ավելի լավ գներ կամ ավելի լավ առաջարկներ նույն ապրանքների համար այն հաճախորդների համար, ովքեր չեն փորձել ձեր խանութի կերակուրները:   

Ապրանքների գները թարմացնելու պատճառները 

Հաճախորդներին ավելի լավ գներ առաջարկելը ակնհայտ օգուտներ է բերում նաև ձեզ համար: 

  1. Դուք կավելացնեք ձեր վաճառքները և պատվերների ծավալները Glovo-ում՝ հասցնելով մինչև 18%-ի:
  2. Ձեր հաճախորդները ավելի հաճախ կպատվիրեն ձեր խանութից:
  3. Դուք հնարավորություն կստանաք դառնալ Թոփ գործընկեր Glovo-ում: 

 

Glovo-ում Թոփ գործընկեր լինելն առաջարկում է հետևյալ հնարավորությունները. 

  1. Ձեր խանութը կառանձնանա մյուս խանութներից՝ ներկա լինելով Glovo հավելվածի Թոփ գործընկերոջ սլայդում, ինչպես նաև դրա կողքին կունենաք հատուկ Թոփ գործընկերոջ նշանակ։ 
  2. Դուք կունենաք ավելի բարձր տեղաբաշխում հաճախորդների հավելվածում, ուստի այն մեծացնում է հաճախորդներից ավելի շատ պատվերներ ստանալու ձեր հնարավորությունները:  
  3. Դուք կունենաք մուտք Manager Portal«Առաջարկներ» և «Գովազդ» բաժինները, որոնք նույնպես կօգնեն ձեզ մեծացնել ձեր պատվերների ծավալը: 
Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ ապրանքների գները: 

Դուք կարող եք թարմացնել ապրանքի գինը ինչպես Պատվերներ հավեված-ի, այնպես էլ Manager Portal-ի միջոցով: Կարդացեք այս հոդվածը, ավելին իմանալու համար, թե ինչպես դա անել:

You may be interested in...

Ո՞րն է «Առաքիչի սպասման ժամանակը, որից կարելի է խուսափել»:

Ինչպես առավելագույնս օգտվել Ձեր Glovo ճաշացանկից

Ավելի արագ առաքեք Ձեր պատվերները «Նշել որպես պատրաստ» կոճակի միջոցով