Ինչպե”ս կարող եմ մուտք գործել Pelican:
Pelican անցնելու օրը կստանաք էլ.նամակ մուտքի հասցեով և ժամանակավոր գաղտնաբառով: Կախված այն սարքից, որն օգտագործում եք, ահա այն քայլերը, որոնք պետք է կատարեք՝
1. Sunmi սարք –> Pelican հավելվածը կհայտնվի ավտոմատ կերպով: Դուք պետք է սեղմեք նոր հավելվածի վրա, մուտքագրեք մուտքի հասցեն և ժամանակավոր գաղտնաբառը և սահմանեք նոր գաղտնաբառ:
2. Այլ Android սարքեր –> Ներբեռնեք հավելվածը՝ հետևելով այս հղմանը, մուտքագրեք մուտքի հասցեն և ժամանակավոր գաղտնաբառը և սահմանեք նոր գաղտնաբառ:
📝 Ծանոթագրություն 1՝ Համոզվեք, որ Ձեր սարքում ունեք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել Pelican հավելվածը: Օրինակ՝ կարող եք ջնջել Google Chrome հավելվածը՝ ընտրելով «Կարգավորումներ → Հավելված → Google Chrome → Ջնջել»։
📝 Ծանոթագրություն 2՝ Դուք պետք է ակտիվացնեք յուրաքանչյուր խանութի հասցեի ID-ն առանձին՝ յուրաքանչյուրի համար գաղտնաբառ սահմանելով:
3. Այլ ոչ Android սարքեր՝ Pelican-նն աշխատում է միայն Android սարքի միջոցով, ուստի համոզվեք, որ ունեք այն մինչև հավելվածի գործարկումը կամ կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ՝ Glovo Sunmi սարքն ստանալու համար:
Եթե մուտքի հետ կապված որևէ խնդրի հանդիպեք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ այս հեռախոսահամարով [ADD A PHONE NUMBER] կամ ձեր Manager Portal-իի «Օգնություն» բաժնի միջոցով, և նրանք կօգնեն Ձեզ:
Երբ մուտք գործեք Pelican հավելված, դիտեք այս հոդվածը՝ իմանալու համար, թե ինչպես օգտագործել այս հարթակը: