• Ես առաքիչ եմ
  • Արդեն գործընկե՞ր եք
  • Ռեստորա՞ն չեք
    • Մանրածախ խանութներ
    • Մթերային խանութներ
    • Ծաղկի խանութներ
    • ՀԿ-ներ և սոցիալական ծառայություններ
  • AM
Glovo For partners
  • Ապրանքներ

    Ապրանքներ

    Իմացեք այն ամենն, ինչ Glovo-ն կարող է անել Ձեզ համար՝ պարզ և հարմարեցված Ձեր կարիքներին: Անկախ նրանից, թե ինչպիսի խանութ ունեք:

    GLOVO ՀԱՎԵԼՎԱԾ

    Առաքում Glovo-ի հետԴուք մեր հավելվածում եք, և մենք այն առաքում ենք Ձեզ համար:ԻնքնաառաքումԴուք մեր հավելվածում եք և առաքում եք այն:Խանութից ապրանքը վերցնելԴուք մեր հավելվածում եք, և օգտատերերը մուտք են գործում Ձեր խանութ:
  • Գործիքներ

    Գործիքներ

    Իմացեք բոլոր այն գործիքների մասին, որոնք Glovo-ն տրամադրում է՝ Ձեր խանութը հայտնի դարձնելու համար:

    կառավարեք Ձեր գործառնությունները

    Կառավարեք Ձեր խանութըՀետևեք Ձեր ընթացիկ պատվերներին և արդյունավետությանըGlovo StoreՁեր խանութի համար անհրաժեշտ փաթեթավորման բոլոր նյութերը և ավելին:Top Performer

    զարգացրեք Ձեր բիզնեսը

    Հատուկ առաջարկներՍտեղծեք հատուկ առաջարկներ, որոնք կգրավեն նոր հաճախորդների:ԳովազդներՍտեղծեք գովազդներ Glovo հավելվածում՝ տեսանելիությունը բարձրացնելու համար:Ճաշացանկի օպտիմիզացիաԱվելացրեք Ձեր վաճառքը՝ օպտիմալացնելով Ձեր ճաշացանկը
  • Ռեսուրսներ
    Ձեռնարկներ և խորհուրդներ
    Նորություններ
    Օգնություն և ՀՏՀ
    Crisis Relief Support
  • Գներ
  • Կոնտակտ

Registration form

Glovo

Եկեք դա անենք միասին

  • Ես առաքիչ եմ
  • Glovo հավելված
  • Կարիերաներ

Հետաքրքրությունների հղումներ

  • Մեր մասին
  • Բլոգ
  • Օգնություն և ՀՏՀ
  • Կապ հաստատեք մեզ հետ

Իրավական

  • Պայմաններ և դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Քուքիների քաղաքականություն
  • Անվտանգություն

Հետևեք մեզ

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • Twitter

Սկսեք Ձեր ճանապարհորդությունը՝ զարգացնելու և թվայնացնելու Ձեր բիզնեսը Glovo-ի միջոցով:

Registration form

Download on the App StoreGet it on Google Play

Օգնություն և ՀՏՀ - Գոդրոյդ և սարքեր

Բացահայտեք մեր ձեռնարկները, խորհուրդները և կրթական ռեսուրսները գործընկերների համար

Back to top
  • Գոդրոյդ և սարքեր
  • Ինչպես օգտագործել Pelican-ը

Գոդրոյդ և սարքեր

Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել GoDroid համակարգ:

Կախված այն սարքից, որն օգտագործում եք, ահա այն քայլերը, որոնք պետք է կատարեք՝

1. Sunmi սարք –> GoDroid հավելվածը կհայտնվի ավտոմատ կերպով: Դուք պետք է սեղմեք նոր հավելվածի վրա և մուտք կգործեք:

2. Այլ Android սարքեր –> GoDroid-ին անցնելու օրը կստանաք նամակ նոր մուտքի հասցեով Ձեր էլ. փոստին: Ներբեռնեք հավելվածը՝ հետևելով  այս հղմանը, սահմանեք գաղտնաբառ և մուտք գործեք հավելված:

📝 Ծանոթագրություն՝ Համոզվեք, որ Ձեր սարքում ունեք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել GoDroid հավելվածը: Օրինակ՝ կարող եք ջնջել Google Chrome հավելվածը՝ ընտրելով «Կարգավորումներ → Հավելված → Google Chrome → Ջնջել»։ 

3. Այլ ոչ Android սարքեր՝ GoDroid-ն աշխատում է միայն Android սարքի միջոցով, ուստի ներբեռնեք այն մինչև հավելվածի գործարկումը կամ կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ՝ Glovo Sunmi սարքն ստանալու համար:

Եթե մուտքի հետ կապված որևէ խնդիր հանդիպեք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ ձեր Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով, և նրանք կօգնեն Ձեզ:

Երբ մուտք գործեք GoDroid հավելված, դիտեք այս հոդվածը ՝ իմանալու համար, թե ինչպես օգտագործել այս հարթակը:

Ես չեմ կարողանում գտնել GoDroid հավելվածն իմ Glovo սարքում:

Հիշեք, որ Ձեր սարքում պետք է ունենաք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել GoDroid հավելվածը: Այն ստուգելուց և բավականաչափ հիշողության առկայության դեպում, եթե հավելվածը դեռևս չկա, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ ուղարկեք մեզ հաղորդագրություն Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Կարևոր է նշել Ձեր Glovo սարքի սերիական համարը, որը կգտնեք հետևի մասում՝ շտրիխ կոդի կողքին:

Ինչպե՞ս կարող եմ ներբեռնել GoDroid հավելվածն իմ Android սարքի մեջ

Եթե ​օգտագործում եք Sunmi սարքը, ապա GoDroid հավելվածը կհայտնվի ավտոմատ կերպով: Դուք պետք է սեղմեք նոր հավելվածի վրա և մուտք կգործեք:

Եթե ​​ունեք որևէ այլ Android սարք, կարող եք ներբեռնել հավելվածը՝ հետևելով  այս հղմանը:

Ինչպե՞ս կարող եմ ստանալ GoDroid հավելվածը, եթե Android սարք չունեմ:

GoDroid հավելվածն ստեղծվել է հատուկ Android օգտատերերի համար՝ լավագույն հնարավորություններ և գործառույթներ ապահովելու համար: 

Եթե ​​չունեք Android սարք՝ GoDroid հավելվածն օգտագործելու համար, ապա կապ հաստատեք Ձեր հաշվի մենեջերի(Account manager) կամ մեր աջակցության թիմի հետ՝ Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Նրանք կուղղորդեն Ձեզ հասանելի այլընտրանքների միջոցով և կկազմակերպեն Glovo Sumni սարքի առաքում՝ նոր հավելվածին միանալու համար:

Ես GoDroid հավելված մուտք գործելու մուտքային տվյալները չգիտեմ:

GoDroid-ին անցնելու օրը կստանաք նամակ ձեր նոր էլ. փոստի հասցեով մուտք գործելու համար: Սահմանեք գաղտնաբառ, որը կհիշեք, հակառակ դեպքում ձեզ հարկավոր է կրկին վերականգնել գաղտնաբառը:

Եթե չեք ստացել մուտքային տվյալներով էլ.նամակը կամ մոռացել եք դրանք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ Ձեր Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով:

Իմ Glovo սարքը/GoDroid-ը չի աշխատում

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու Ձեր Glovo Sunmi կամ GoDroid սարքը կարող է չաշխատել: Ահա թե ինչ կարող եք անել՝

  1. Համոզվեք, որ Ձեր սարքը միացված է WiFi ցանցին:
  2. Վերագործարկեք սարքը՝ միաժամանակ սեղմելով և պահելով միացման և ձայնի բարձրացման կոճակները, մինչև սարքն անջատվի: Այնուհետև ևս մեկ անգամ սեղմեք միացման կոճակը՝ սարքը միացնելու համար:
  3. Համոզվեք, որ ունեք հավելվածի վերջին տարբերակը:

Եթե դրանցից ոչ մեկը չի աշխատում, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ Manager Portal-ի «Օգնություն» բաժին միջոցով:

Իմ Sunmi-ն չի աշխատում և ես ցանկանում եմ օգտագործել իմ սեփական սարքը: Ինչպե՞ս մուտք գործել

Երբ GoDroid-ն օգտագործում եք Glovo Sunmi սարքից, Ձեզ հարկավոր չէ մուտք գործել կամ դուրս գալ հավելվածից: Եթե Ձեր սարքն ինչ-ինչ պատճառներով չի աշխատում, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ ուղարկել հաղորդագրություն Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Մեր աջակցության թիմը Ձեզ կտրամադրի մուտքային տվյալներ մեկ այլ Android սարքից մուտք գործելու համար:

Որտե՞ղ կարող եմ գտնել իմ սարքի սերիական համարը:

Նոր հավելվածին սահուն անցում կամ ձեր սարքի օպտիմալ աշխատանքը ապահովելու համար մեր աջակցության թիմը կարող է պահանջել ձեր սարքի սերիական համարը: Սերիական համարը գտնվում է ձեր սարքի հետևի պիտակի վրա և նշված է որպես SN կամ S/N: Խնդրում ենք համոզվել, որ այս տեղեկությունները կիսելիս բոլոր թվերն ու տառերը ճիշտ են կարդացվում:

Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ հաշիվ-ապրանքագրերը GoDroid նոր հավելվածում:

Հավելվածն ավելի ապահով դարձնելու համար որոշել ենք հավելվածում ապաակտիվացնել հաշիվ-ապրանքագրերի հասանելիությունը, ուստի GoDroid անցումից հետո կստանաք ձեր հաշիվ-ապրանքագրերը միայն էլեկտրոնային փոստի միջոցով յուրաքանչյուր հաշվարկային ցիկլից հետո: Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք բարելավել Ձեր Manager Portal-ը և քննարկում ենք այնտեղ Ձեր հաշիվ-ապրանքագրերին հասանելիւթյուն տրամադրելու հնարավորությունը: Խնդրում ենք համբերատար լինել մինչ մենք աշխատում ենք թարմացման վրա, և, ինչպես միշտ, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք ցանկացած փոփոխության համար: