Հետևեք այս քայլերին` Ձեր պատվերները կառավարելու համար
-
Գրանցվեք պատվերներ ստանալու համար: Ինչպե՞ս գրանցվել Glovo-ին միանալու համար: Հետևեք այս քայլերին
-
Պատվեր ստանալ
-
Վերանայել և ընդունել պատվերը:
-
Տպել ստացականը:Կարող եք տպել ստացականը Glovo Sunmi-ով կամ Ձեր սեփական սարքով
-
Պատրաստել պատվերը
-
Դուք նկատե՞լ եք, որ այնպիսի ապրանքի պատվեր եք ստացել, որը վերջացել է։ Եթե մոռացել եք ապաակտիվացնել ապրանքը, որը վերջացել է և հաճախորդն արդեն պատվեր է կատարել, խնդրում ենք զանգահարել նրան՝ այլընտրանք առաջարկելու համար: Եթե հաճախորդը համաձայն է, Պատվերներ հավելվածից կարող եք անմիջապես փոխել պատվերը: Հակառակ դեպքում, եթե հաճախորդը ցանկանում է չեղարկել, խնդրում ենք կապվել Գործընկերների աջակցություն՝ պատվերը չեղարկելու համար Այստեղ կարդացեք ավելին, ապրանքները խմբագրելու մասին
-
Սեղմեք “Նշել որպես պատրաստ” կոճակը, երբ պատվերը պատրաստ լինի և հնարավոր լինի այն վերցնել։ Կոճակը սեղմելուց հետո առաքիչը ծանուցում կստանա, որ պատվերը պատրաստ է և կարող է այն վերցնել։
Օգտագործելով “Նշել որպես պատրաստ” կոճակը Դուք կկարողանաք՝
-Ավելի արագ առաքել պատվերները և արդյունքում բարելավել օգտատիրոջ գոհունակությունը
-Ապահովել տաք սնունդ հաճախորդին
-Նվազեցնել առաքիչների սպասելու ժամանակը, հետևաբար նաև Ձեր խանութում պատվերները վերցնելու համար սպասող առաքիչների թիվը
-Ավելի արդյունավետ օգտագործել առաքիչների ծառայությունները՝ անհրաժեշտության դեպքում ավելի շատ հասանելի առաքիչներ ունենալու համար
Նշում՝ “Նշել որպես պատրաստ” կոճակը դեռ ակտիվացված չէ բոլոր քաղաքներում
Եթե Դուք ունեք Ձեր սեփական առաքիչները և օգտագործում եք Glovo-ն միայն լրացուցիչ պատվերներ ստանալու համար, խնդրում ենք սեղմել «Ուղարկված է առաքիչին» կոճակը, երբ Ձեր պատվերը փոխանցեք Ձեր առաքիչին: Այնուհետև պատվերն ինքնաբերաբար կտեղափոխվի «Առաքված» բաժին։ Եթե Դուք չեք սեղմել այս կոճակը, ապա պատվերը կշարունակի ցուցադրվել «ընդունված» բաժնում հաջորդ 2 ժամվա ընթացքում:
-
Առաքիչը կժամանի Ձեր խանութ՝ պատվերը վերցնելու համար: Պատվերները նույնականացվում են 3-նիշանոց ստացման կոդի միջոցով: Այս ծածկագիրը յուրաքանչյուր պատվերի համար հստակ տեսանելի է Պատվերներ հավելվածի Պատվերներ բաժնում, ինչպես նաև տպված ստացականների վերևի մասում: Ցանկացած այլ դեպքում, բացի պատվերը վերցնելուց, օգտագործեք Պատվերի ID ծածկագիրը, որը յուրաքանչյուր պատվերի եզակի ցուցիչն է:
-
Առաքել պատվերը առաքիչին