Ավելի արագ առաքեք Ձեր պատվերները «Նշել որպես պատրաստ» կոճակի միջոցով
Պատկերացրեք, որ պատվերը պատրաստ է, իսկ առաքիչը սպասում է խանութում գտնվող այլ պատվերի: Կամ պատկերացրեք, որ առաքիչը կժամանի 2 րոպեից չպատրաստված պատվերի համար, մինչ դուք ունեք մեկ այլ պատվեր: Ձեզ հետ երբևէ նման բան պատահե՞լ է: Այսօրվանից սկսեք օգտագործել «Նշել որպես պատրաստ» կոճակը, գործառույթ, որը կբարելավի Ձեր պատվերի առաքման ժամանակը:
Նոր գործառույթներ
*Հետևյալ հոդվածը վերաբերում է միայն այն խանութներին, որոնց համար «Նշել որպես պատրաստ» գործառույթը միացված է:
Այս նոր գործառույթը հնարավորություն կտա Ձեզ նշել, թե պատվերը երբ է պատրաստ: «Նշել որպես պատրաստ» կոճակը սեղմելուց հետո առաքիչը ծանուցում կստանա, որ պատվերը պատրաստ է վերցնելու համար։
Սեղմեք «Նշել որպես պատրաստ» կոճակը նշելու համար, որ պատվերը պատրաստ է, որպեսզի մենք անմիջապես տեղեկացնենք առաքիչին այն վերցնելու մասին: Այս կերպ Դուք կբարելավեք Ձեր պատվերի առաքման ժամանակը!
Ինչպե՞ս է այն աշխատում։
- Յուրաքանչյուր պատվերի պատրաստումն ավարտելուց անմիջապես հետո սեղմեք «Նշել որպես պատրաստ» կոճակը: Դուք այն կգտնեք Պատվերներ հավելվածում՝ յուրաքանչյուր ընդունված պատվերի կողքին։
- «Նշել որպես պատրաստ» կոճակը սեղմելուց հետո առաքիչը ծանուցում կստանա, որ պատվերը պատրաստ է վերցնելու համար։
- Նոր գործառույթը կարող է նոր առաքիչ նշանակել, ով ավելի մոտ է պատրաստված պատվերը վերցնելու և այն ավելի արագ առաքելու համար:
- Առաքիչը կվերցնի պատվերը՝ ցույց տալով վերցնելու ծածկագիրը:
- Հաշվի առեք, որ եթե չսեղմեք «Նշել որպես պատրաստ» կոճակը, առաքիչը կսպասի Ձեր խանութից դուրս և ներս չի մտնի պատվերը վերցնելու համար, քանի որ չէր ծանուցվել պատվերի պատրաստ լինելու մասին։ Հետևաբար կարևոր է սեղմել կոճակը:
Որո՞նք են առավելությունները։
- Բարձրացնել օգտատիրոջ գոհունակությունը՝ սնունդն ավելի արագ առաքելով:
- Վստահ լինել, որ սնունդը տաք է հաճախորդին առաքելու պահին
- Կրճատել խանութում առաքիչի սպասելու ժամանակը, հետևաբար, կրճատել նաև առաքիչների հերթերը
- Ավելի արդյունավետ օգտագործել առաքիչների ծառայությունները՝ անհրաժեշտության դեպքում Ձեր պատվերներն առաքելու ավելի լայն հնարավորություն ապահովելու համար:
Սկսեք օգտագործել այն այսօր և ավելի արագ առաքեք Ձեր պատվերները! «Նշել որպես պատրաստ» կոճակը կօգնի մեզ բարելավել մեր աշխատանքը և ավելի լավ ծառայություն մատուցել ինչպես Ձեզ, այնպես էլ մեր հաճախորդներին:
Այցելեք Ձեռնարկներ և խորհուրդներ բաժին՝ այս նոր գործառույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
You may be interested in...
Այլ
Ինչպես նկարահանել ուտեստի հաշալի լուսանկարներ Glovo-ի համար
Զարգացում