Պատվերներ հավելվածի պրոֆիլ բաժնում կարող եք գտնել երեք տեսակի կոնտակտներ: Կարևոր է դրանք միշտ թարմացված պահել, քանի որ դա ապահովում է, որ դուք և ձեր խանութի ցանկացած այլ աշխատակից ճիշտ տեղեկատվություն ստանաք Glovo-ից:
Գործառնությունների կոնտակտ (կարելի է դիտել և փոփոխել Պատվերներ հավեվածի և Manager Portal-ի միջոցով)
Նա այն անձն է, ով խանութում կառավարում է ընկերության ամենօրյա գործերը: Որպես կանոն, նա խանութի մենեջերն է: Այնուամենայնիվ, կարող եք նաև ավելացնել խանութի աշխատակցի լրացուցիչ էլ.փոստ:
Այս կոնտակտը կստանա՝
– Մեր Գործընկերների աջակցության թիմի պատասխանները այն հաղորդագրություններին, որոնք դուք/ձեր թիմը ուղարկում է/եք մեզ Պատվերներ հավելվածի միջոցով:
– Գործառնական հաղորդակցություններ, այսինքն՝ տեղեկություններ Պատվերներ հավելվածի նոր հնարավորությունների, տոնական օրերի հիշեցումների, Պատվերներ հավելվածի օգտագործման ուղեցույցների և այլնի մասին:
– Զանգեր ընթացիկ պատվերների հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:
Բիզնես կոնտակտ (կարելի է դիտել Պատվերներ հավեվածի միջոցով և փոփոխել միայն Manager Portal-ի միջոցով)
Նա բիզնեսում հիմնական որոշում կայացնողն է: Նա կարող է լինել բիզնեսի սեփականատերը և/կամ մեկ այլ անձ, ով պատասխանատու է ընդհանուր բիզնեսի կառավարման համար և պարտադիր չէ, որ գտնվի խանութում:
Այս կոնտակտը կստանա՝
– Բիզնեսի հետ կապված տեղեկատվություն, ինչպիսիք են՝ գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները կամ մարքեթինգային առաջխաղացումները:
– Համապատասխան հաղորդագրությունները փոխանցվում են կոնտակտային անձին՝ ամենօրյա տեսանելիության համար:
Հաշիվ-ապրանքագրերի կոնտակտ (կարելի է դիտել Պատվերներ հավեվածի միջոցով և փոփոխել միայն Manager Portal-ի միջոցով)
Նա/Նրանք հաշիվ-ապրանքագրերը դուրս գրելու և վճարումների պատասխանատուն է/են
Այս կոնտակտը կստանա՝
– Հաշիվ-ապրանքագրեր և ցանկացած այլ տեղեկատվություն կապված հաշիվ-ապրանքագրեր դուրս գրելու և վճարումների վերաբերյալ:
Նշում՝ Դուք կարող եք ավելացնել մինչև երկու տարբեր էլ.փոստի հասցեներ յուրաքանչյուր տեսակի կոնտակտի համար: Նկատի ունեցեք նաև, որ նույն անձին կարելի է ավելացնել տարբեր տեսակի կոնտակտներում:”