Պատվերներ հավելված և սարքեր - Հայաստան

Պատվերներ հավելված և սարքեր

Պատվերներ հավելված

Պատվերներ հավելվածն այն գործիքն է, որը թույլ է տալիս կառավարել պատվերները Glovo-ում և ավելի կոնկրետ՝

  • Ստանալ և ընդունել պատվերներ
  • Ստուգել պատվերների մանրամասները
  • Ապաակտիվացնել ոչ հասանելի ապրանքները
  • Ապաակտիվացնել խանութը, եթե այն փակ է
  • Մուտք գործել պատվերի պատմություն
  • Դիմել Glovo-ին ընթացիկ պատվերների համար

Նշում՝ Գործընկերներն, ովքեր մեզ միացել են անդրոիդ հավելվածի միջոցով, կարևոր թարմացումներ և ծանուցումներ կստանան անմիջապես իրենց բջջային հեռախոսին կամ պլանշետին (հասանելի է միայն որոշ երկրներում):

Ձեր հաշիվ մուտք գործելու համար մուտք գործեք Պատվերներ հավեված այն սարքից, որն ավելի հարմար է ձեր բիզնեսին՝

  1. Ձեր Glovo Sunmi սարքի օգնությամբ: Սա մեր ներկառուցված տպիչով սարքն է ստացականների համար, որը կարող եք օգտագործել Glovo պատվերներ ստանալու համար:
  2. Ցանկացած պլանշետի, բջջային հեռախոսի կամ համակարգչի բրաուզերից կարող եք այցելել partners.glovoapp.com վեբ կայք:
  3. Ներբեռնելով android հավելվածը (Glovo Partners Պատվերներ) Google Play-ից(հասանելի է միայն որոշ երկրներում)

Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, կարող եք վերականգնել այն սեղմելով «Մոռացել եմ իմ գաղտնաբառը» կոճակը:
Եթե այս գործընթացի հետ կապված որևէ խնդիր ունեք, կապ հաստատեք Գործընկերների աջակցության հետ՝ զանգահարելով մեր գործընկերների աջակցության հեռախոսահամարին:

Ինչպես նաև, եթե չեք հիշում ձեր օգտանունը, խնդրում ենք կապ հաստատել գործընկերների աջակցման ծառայության հետ՝ զանգահարելով մեր գործընկերների աջակցության հեռախոսահամարին: Գործակալը ձեզ կտրամադրի էլեկտրոնային փոստի հասցեն, որն օգտագործել եք գրանցման գործընթացում:

Պատվերներ հավելվածի պրոֆիլ բաժնում կարող եք գտնել երեք տեսակի կոնտակտներ: Կարևոր է դրանք միշտ թարմացված պահել, քանի որ դա ապահովում է, որ դուք և ձեր խանութի ցանկացած այլ աշխատակից ճիշտ տեղեկատվություն ստանաք Glovo-ից:

Գործառնությունների կոնտակտ (կարելի է դիտել և փոփոխել Պատվերներ հավեվածի և Manager Portal-ի միջոցով)
Նա այն անձն է, ով խանութում կառավարում է ընկերության ամենօրյա գործերը: Որպես կանոն, նա խանութի մենեջերն է: Այնուամենայնիվ, կարող եք նաև ավելացնել խանութի աշխատակցի լրացուցիչ էլ.փոստ:
Այս կոնտակտը կստանա՝

– Մեր Գործընկերների աջակցության թիմի պատասխանները այն հաղորդագրություններին, որոնք դուք/ձեր թիմը ուղարկում է/եք մեզ Պատվերներ հավելվածի միջոցով:
– Գործառնական հաղորդակցություններ, այսինքն՝ տեղեկություններ Պատվերներ հավելվածի նոր հնարավորությունների, տոնական օրերի հիշեցումների, Պատվերներ հավելվածի օգտագործման ուղեցույցների և այլնի մասին:
– Զանգեր ընթացիկ պատվերների հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:

Բիզնես կոնտակտ (կարելի է դիտել Պատվերներ հավեվածի միջոցով և փոփոխել միայն Manager Portal-ի միջոցով)
Նա բիզնեսում հիմնական որոշում կայացնողն է: Նա կարող է լինել բիզնեսի սեփականատերը և/կամ մեկ այլ անձ, ով պատասխանատու է ընդհանուր բիզնեսի կառավարման համար և պարտադիր չէ, որ գտնվի խանութում:
Այս կոնտակտը կստանա՝

– Բիզնեսի հետ կապված տեղեկատվություն, ինչպիսիք են՝ գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները կամ մարքեթինգային առաջխաղացումները:
– Համապատասխան հաղորդագրությունները փոխանցվում են կոնտակտային անձին՝ ամենօրյա տեսանելիության համար:

Հաշիվ-ապրանքագրերի կոնտակտ (կարելի է դիտել Պատվերներ հավեվածի միջոցով և փոփոխել միայն Manager Portal-ի միջոցով)
Նա/Նրանք հաշիվ-ապրանքագրերը դուրս գրելու և վճարումների պատասխանատուն է/են
Այս կոնտակտը կստանա՝

– Հաշիվ-ապրանքագրեր և ցանկացած այլ տեղեկատվություն կապված հաշիվ-ապրանքագրեր դուրս գրելու և վճարումների վերաբերյալ:

Նշում՝ Դուք կարող եք ավելացնել մինչև երկու տարբեր էլ.փոստի հասցեներ յուրաքանչյուր տեսակի կոնտակտի համար: Նկատի ունեցեք նաև, որ նույն անձին կարելի է ավելացնել տարբեր տեսակի կոնտակտներում:”

Անսարքությունների շտկում

Եթե ​​ձեր սարքը պատվերներ չի ստանում, նախ համոզվեք, որ այն ճիշտ է միացված wifi-ին՝ մուտք գործելով սարքի արագ կարգավորումներ:

Երկրորդ, փորձեք օգտագործել միացման այլ սարք, օրինակ՝ սմարթֆոնի թեժ կետը:
Եթե ​​դեռևս խնդիրներ ունեք ձեր սարքը wifi-ին միացնելու հետ, ուղարկեք մեզ հաղորդագրություն՝ սեղմելով Պատվերներ հավեվածի պրոֆիլի բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը:

Եթե բեռնելու հետ կապված խնդիրներ ունեք, փորձեք վերագործարկել սարքը: Դա անելու համար փորձեք սեղմած պահել Սնուցման և Ձայնի բարձրացման կոճակները, մինչև սարքն անջատվի: Այնուհետև ևս մեկ անգամ սեղմեք Սնուցման կոճակը՝ սարքը միացնելու համար:

Եթե խնդիրը չի վերացել, ուղարկեք մեզ հաղորդագրություն՝ սեղմելով Պատվերներ հավելվածի Պրոֆիլ բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը:

Նախ, ստուգեք, որ սարքը պատշաճ կերպով միացված լինի WiFi-ին: Դա անելու համար սահեցրեք էկրանը վերևից ներքև՝ սարքի Արագ կարգավորումների ընտրացանկ մուտք գործելու համար և սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող Կարգավորումներ պատկերը: Սեղմեք WiFi կոճակը և համոզվեք, որ Ձեր ցանցի կարգավիճակը Միացված է ցույց տալիս:

Եթե Պատվերներ հավելվածը շարունակում է ցուցադրել «Վեբ էջը հասանելի չէ» սխալ հաղորդագրությունը, փակեք բոլոր ակտիվ հավելվածները: Դա անելու համար սեղմեք էկրանի ներքևում գտնվող Վերջին հավելվածներ պատկերը, այնուհետև ընտրեք Ցախավել պատկերը՝ բոլոր ակտիվ հավելվածները փակելու համար: Վերագործարկեք Glovo Պատվերներ հավելվածը: Եթե խնդիրը չի վերացել, ուղարկեք մեզ հաղորդագրություն՝ սեղմելով Պատվերներ հավելվածի Պրոֆիլ բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը:

Բացեք սարքի արագ կարգավորումների ընտրացանկը՝ սահեցնելով էկրանը վերևից ներքև և հպելով վերևի աջ անկյունում գտնվող կարգավորումների պատկերը: Սեղմեք Ձայնի կարգավորման ստեղները և անջատեք այն՝ սեղմելով անջատիչը: Անջատիչը պետք է դառնա մոխրագույն, ինչպես ցույց է տրված ներքևում (դա նշանակում է, որ այն ապաակտիվացրած է):

Սեղմելով սարքի կողքի մասում գտնվող Ձայնը բարձրանելու ստեղնը՝ համոզվեք, որ սարքի ձայնը դրված է առավելագույնի վրա: Ձայնը բարձրացնելու նարնջագույն գիծը պետք է դրված լինի առավելագույնի վրա, ինչպես ցույց է տրված ներքևում:

Սահեցրեք էկրանը վերևից ներքև սարքի Արագ կարգավորումների ընտրացանկը մուտք գործելու համար և սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող Կարգավորումներ պատկերը: Սեղմեք Ձայն կոճակը: Ինչպես Մեդիա ձայնի, այնպես էլ Ծանուցման ձայնի ստեղները դեպի աջ սահեցնելով պետք է դրվեն առավելագույնի վրա:
Եթե խնդիրը չի վերացել, ուղարկեք մեզ հաղորդագրություն՝ սեղմելով Պատվերներ հավելվածի.Պրոֆիլ բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը: